Բոլոր պատերազմներին մասնակցել եմ, 30 տարվա պայքարս ջուրը լցվեց․ արցախցի
Հասարակություն
20:55 29/03/2025
Հայաստան

Բոլոր պատերազմներին մասնակցել եմ, 30 տարվա պայքարս ջուրը լցվեց․ արցախցի

«Արցախից եմ՝ Մարտունու շրջանի Մարտունի քաղաքից եմ»,- Panorama.am-ին պատմեց արցախցի Կարեն Բաղուրյանը՝ շարունակելով․  «17 տարեկանից զինվորական համազգեստ եմ կրել, բոլոր կռիվները մասնակցել եմ՝ 88թ.-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի։ Բայց ինչ արած, 30 տարվա պայքարը ջուրը լցվեց, թողել ենք տուն-տեղ, հայրենիք, եկել ենք։Ընտանիքը ունեմ՝ 2 աղջիկ, մի տղա։ Տղայիս, հարսիս և կնոջս հետ եմ ապրում։ Մյուս աղջկաս ամուսինը զոհված է, ինքը 2-րդ մասիվ է ապրում»։

Ազատամարտիկը դեռ Արցախ վերադառնալու հույսեր է կապում։

«Հույս ունենք վերադառնալու, հույսը միշտ վերջում է մահանում։ Էս պահին հույս չկա, որովհետև հողը արյամբ են պահում, արյամբ էլ պետք է վերցնենք։ Դեռ պատրաստ չենք արյամբ վերցնելու։ Ժողովուրդը դրան պատրաստ չի, գուցե մեր հաջորդ սերունդը ավելի պատրաստ լինի, ավելի հայրենասեր լինի, կարողանա։ Բայց ներկա սերունդի վրա ես հույս չեմ դնում։ Ես Մարտունիից  ընդամենը կարողացել եմ մի բուռ հող բերել ինձ հետ, մի բուռ հող է»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բոլոր պատերազմներին մասնակցել եմ, 30 տարվա պայքարս ջուրը լցվեց․ արցախցի